Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է “Հատիս”-ի հաղթանակը
By Sergey
Երկուշաբթի առավոտյան Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասուլիսում հրապարակվեց սուր քննադատություն “Հատիս” բասեկտբոլային ակումբի հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի ֆուտբոլիստների գլխավոր մարզիչ Աշոտ Լուզերյանն ասաց լրագրողներին. “Բասկետբոլիստուհիների հաղթանակը ակնհայտ քաղաքական պատվեր էր, որի նպատակն էր մեզ ավելի հիմար վիճակում ներկայացնելը հանրությանը: Կարծում եմ բոլորը հասկանում են, ինչ քաղաքական ուժերին է ձեռնատու նման սև փիառը մեր դեմ:”
Անցած շաբաթ “Հատիս”-ի հաղթանակը թուրքական “Բեշիկթաշ”-ի նկատմամբ առաջացրեց մեծ ուրախություն և համազգային ցնծություն Հայաստանում: Բասկետբոլիստուհիները իրենք մեծ ուրախությամբ են մեկնաբանում հաղթանակը. “Գիտեք, մենք վստահ էինք, որ պետք է հաղթենք, քանի որ մեր հողի վրա էինք խաղում և մեր հայրենիքը ուժեղ ոգևորում էր մեզ”, ասում է մեր հավաքականի սևամորթ հարձակվող Քերոլ Դեյնը: Աննա Կոտելենկովան հավելեց. “Իրոք, դա մեր հողն ու ջուրն էր, մեր Գառնի-Գեղարդը, որ որոշիչ դեր խաղացին թիմի հաղթանակի մեջ: Read more…







Your Comments