ԵՐԵՎԱՆ — Այսօր Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց սահմանել 2000 դրամ ժամավճար փողոցներում սահող քաղաքացիներից։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակը բացատրեց այս որոշումը նրանով, որ բոլոր զարգացած եվրոպական երկրներում սահադաշտից օգտվելու համար գումար է գանձվում՝ դա շատ նորմալ պրակտիկա է։
«Քանի որ Երևանը փաստացի սահադաշտ է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ քաղաքացիները նրանից անվճար օգտվեն»,- նշեց պարոն Հեգնանյանը։ Մեկ այլ որոշումով Երևանը կբաժանվի A և B զոնաների սահադաշտերի։ Կենտրոնով սահողները կարող են վճարել 160 000 դրամ և անսահման սահել ողջ ձմեռ։
Դեռևս որոշված չէ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որ անդամի բարեկամը կզբաղվի չմուշքների վարձույթով։