Փաշինյանը ասուլիսում ապացուցեց, որ երբեք չի արտասանել «Արցախը Հայաստան է և վերջ»
20/06/2023 / Հեղինակ՝ Sergey
Փաշինյանի 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում երկրի վարչապետը փաստեր բերեց, որ երբեք որևէ հույս չի ունեցել Արցախը պահելու։ Մանրակրկիտ փաստերի շարադրանքը հստակ արձանագրեց, որ Փաշինյանը 2018-ից ի վեր ասել է, որ ոչ մի ձև չի տեսնում Արցախը կամ հարակից տարածքները պահելու՝ պարզապես նրա խոսքերը միշտ ընկալվել են կոնտեքստից դուրս։
“Այ ասում են Փաշինյանը ասել է ՝ Արցախը Հայաստան է և վերջ՝, բայց այստեղ հստակ հնչում են «Արցախ» և «վերջ» բառերը, որոնք պարզապես կոնտեքստից կտրված տպավորություն են ստեղծել, որ ես հույս ունեի, որ Արցախը Հայաստան է», — բացատրեց ԵՊՀ-ն համարյա ավարտած պաշտոնյան։
«Մեր թիմը ամեն ինչ արել է, որ բոլորին բացատրի, որ նախկինները վաղուց հանձնել են հողերը, սակայն մեզ չլսեցին և իմ ջեբը գցեցին այսօրվա իրավիճակը», — փաստեց վարչապետը։
Մնալու ենք ԵՐԵՎԱՆ - Կառավարությունը ձեռնարկում է քայլեր հեղափոխության դեմ՝ պետական աշխատանքից ազատվել է մոտ 30,000 աշխատակից` զինվորականներ, ոստիկաններ և ԱԱԾ-ն: «Սահմանադրությունը հստակ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը ընտրել է ինձ՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանին», - փաստում է Փաշինյանը: «Զինվորականները Սահմանադրության համաձայն պարտավոր են ենթարկվել Վարչապետին անկախ…
"Շատ կարևոր ենք համարում Արցախի ժողովրդին աջակցելը։ Մեծ սիրով արցախցիների անունից մի քանի միլիարդ դոլարի զենք կնվիրենք Կիևին։ Ամերիկան ըմբռնումով է մոտենում, որ շրջափակման այս պայմաններում Արցախը ի վիճակի չի ինքնուրույն օգնել Ուկրաինային," - նշել է ԱՄՆ դեսպանը։ "Սա չի նշանակում, որ ուղիղ աջակցություն չի լինելու բուն Արցախին։ Սպիտակ տունը…
ՄԻՆՍԿ - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին հեռու պահել Դեն Բիլզերյանին շփման գծից։ Բանն այն է, որ պոկերի վարպետ, միլիոնատեր, փլեյբոյ և զենքի մեծ սիրահար Բիլզերյանը երեկ հաշվառման է կանգնել ՀՀ Զինված ուժերում։ Համանախագահների կարծիքով զորակոչիկ Բիլզերյանը կարող է կտրուկ փոփոխել ուժերի…