ԵՐԵՎԱՆ — Նախկին կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալալ են ՔՕ նոր 398 հոդվածով «Դիտավորությամբ կամ առանց դիտավորության առանձնակի նախկին հանդիսանալը» որի համար նախատեսվում է 1-3 ամիս կալանք իսկ հետո արդարացում վաղումաթյան ժամկետն անցնելու պատճառով։
Գործը քքնող իրավապահը չցանկացավ ավելի շատ բացել հանցակազմը, միայն նշեց. «Վստահ եմ գործի այլ հանգամանքներ էլ ի հայտ կգան, բացի առանձնակի նախկին լինելուց։ Մոտ մի 10 տարի հանրապետական պաշտոնյա է եղել, հաստատ մի բան լափած կլինի, չէ՞»։
«Դիտավորությամբ կամ առանց դիտավորության առանձնակի նախկին հանդիսանալու» մասին հոդվածն ընդունվել էր մեկ ամիս առաջ ԱԺ ձայների մեծամասնությամբ։ Հակասական հոդվածը չարժանացավ քաղհասարակության քննադատությանը քաղհասարակության վերջինիս բացայելու պատճառով։ Միջազգային ժողովրդավարական կառույցները նույնպես մեկնաբանություն չէին տվել հոդվածին։ «Չգիտենք այդ ինչ տարօրինակ հոդված եք մեջբերում, բայց անպայման կուսումնասիրենք»,- նշեց ԵՄ գրասենյակի պատասխանատուն հավելոլով՝ «դե, որ հիմնականում շատ ժողովրդավարական ու արդար բարեփոխումներ են անում, մենք սկսել ենք այդքան ուշադիր չհետևել թե ինչ են մտցնում ԱԺ»։