ԵՐԵՎԱՆ — Այսօր Mariott հյուրանոցում կայացած շնորհանդեսին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրեց իր նոր տարբերանշանը։ «Ժամանակն է վերաբրենդավորել կուսակցությունը այնպես, որ լոգոն ավելի լավ արտացոլի կուսակցության աշխատանքը, նպակակներն ու արժեքները»,- իր բացման խոսքում նշեց ՔՊ վարչության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Կուսակցությունը վստահեցնում է, որ ի տարբերություն ԱՅՈ՛ քարոզարշավի տարբերանշանի, այս անգամ գաղափարը գրեթե ոչ մի տեղից չեն թռցրել։ «12 հայ դիզայներներից բաղկացած թիմը օր ու գիշեր ուսումնասիրել է կուսակցության անցած ճանապարհը, կատարած գործը, հարյուրավոր ժամերի ելույթներ է լսել և ամենաանկեղծ տարբերակը առաջարկել»,- ամփոփեց դիզայներական թիմը համակարգող Հովիկ Աղազարյանը։
Կուսակցությունը խնդրել է լրատվամիջոցներին այսուհետ օգտագործել նոր լոգոտիպը։