ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորանք հասցնողների դեմ ուղղված երկրորդ օրենսդրական փաթեթի վրա։ Բացի շոշափելի գումարային տուգանքից, կգործարկվի նաև բալային համակարգ, որը կսաստի օրինազանց և կեղտոտ բերան ունեցող քաղաքացիներին։
Նախատեսվում է, որ ապրիլից յուրաքանչյուր քաղաքացի կստանա 9 բալլ և յուրաքանչյուր հայհոյանքի դեպքում տուգանվելուց բացի նաև կկորցնի բալլեր։
Ծանրացնող հանգամանքներով սեռական հայհոյանքներ -5 բալլ
Սեռական հայհոյանքներ -4 բալլ
Մեղմացնող հանգամանքներով սեռական հայհոյանքներ -3,5 բալլ
Միջին ծանրության հայհոյանքներ -3 բալլ
Օտարալեզու հայհոյանքներ -2 բալլ
Քողարկված հայհոյանքներ -1 բալլ
Թեթև կծմծոցիներ կամ անտեղի ակնարկներ -0,5 բալլ։
Մեկ օրացույցային տարվա ընթացքում 6-ից ավելի բալլ կորցրած քաղաքացիներից կառգրավվեն անձնագրերն ու սոց քարտերը։ 9 միավորն էլ կորցրածները մեկ տարով կզրկվեն ինտերնետ մուտք գործելու հնարավորությունից։
Միջազգային կառույցներն ու մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան ՀԿ-ները դեռ ունեն մեկ ամիս ժամանակ ոչ մի առարկություն չներկայացնելու համար։ Փաթեթը կարող է խորհրդարան մտնել արդեն մարտ ամսվա վերջին օրերին։