ԵՐԵՎԱՆ — Սյունիքի նախկին մարզպետը իր աջակցությունն է հայտնել այսօր լրագրողի վրա հարձակված ԲՏ նախարարին:
«Ես հրաշալի գիտակցում եմ որքան ծանր է, երբ երկրի ԶԼՄ-ներն ու ակտիվիստները թռնում են դեմքիդ ամեն անգամ, երբ ինչ-որ կնոջ փորին ես քացով հարվածում կամ, ինչպես Հակոբի դեպքում էր, լրագրողի ճանկռում», — նշել է Սյունիքի նախկին մարզպետը:
Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ մտադիր է հոգալ Արշակյանի բոլոր դատական ծախսերը ընդդեմ այդ “պիղծ լրագրողի, որը սադրեց նախարարին ճանկռել իրեն»:
«Սրանք իմոնք են..», — բացականչել է նախկին մարզպետը:
Արշակյանի օգնականը լրագրողներին հայտնել է, որ նախարարը նոր էր վերադարձել հարվածային անօդաչու սարքերի փորձարկումից և գտնվում էր հարվածային տրամադրության մեջ: