ԵՐԵՎԱՆ — Իմ քայլ խմբակցությունը վարչապետի հետ հանդիպման ընթացքում համաձայնության է եկել, որ Իմ քայլը անիմաստ աղբակույտ չէ:
«Ժողովուրդը առանձնապես չբողոքեց, չհամախմբվեց երկրի ձախողումից հետո: Ընդամենը մի քիչ խլեշեց և հանգստացավ: Այնպես որ արտահերթ ընտրությունների կարիք այսօր չկա», — բացատրեց Իմ քայլ խմբակցության մեջի էն բեղերով չուվակը:
Վարչապետը կոչ արեց ժողովրդին շարունակել պատրաստվել քաղաքացու վրեժին, որի արդյունքում նախկինում հարստացած մարդկանցից խլվելու է փող և բաժանվելու է հասարակ ժողովրդին:
«Չենք մոռանում Մոնումենտի շքեղ տների մասին, որտեղ ապրում են ձեզանից ավելի հարուստ մարդիկ: Մենք պետք է օր առաջ անենք այնպես, որ նրանք ապրեն ՀՀ հասարակ քաղաքացու նման՝ դժբախտ և դժգույն», — բացատրեց Փաշինյանը: