ԵՐԵՎԱՆ — Իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը այսօր նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն։ Հստակ դրդապատճառը դեռ հայտնի չէ, սակայն աղբյուրը պնդում է, որ Քյարամյանը պարզապես չափազանց մրցունակ ռեզյումե ունի։
Քյարամյանը դեռ ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը, միայն նշել է, որ լրագրողները ուռճացնում են իր մասնագիտական հաճախակի փոփոխությունները՝ «Էս տարի դեռ ոչ մի աշխատատեղ չեմ փոխել։ Իսկ 2020թ կարծում եմ բոլորի համար էր անսովոր»։ Ամենաերիտասարդ ԱԱԾ նախկին տնօրենը նաև նշել է, ոչ չի սիրում շատ երկար մի վայրում աշխատել, որովհետև դա բերում է մասնագիտական լճացման։
Ազգային պատկերասրահում իրավիճակը կայուն է, առանց ցնցումների։