ՄՈՍԿՎԱ — Փաշինյանը դրական է գնահատել Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման արդյունքները և կոչ արել շեշտը դնել ձեռքբերումների վրա:
«Գուցե մեր առաջնահերթ հարցը չենք լուծել, սակայն հստակ բանավոր ըմբռնում կա, որ հայոց լեզուն կշարունակի մնալ ՀՀ պետական լեզուներից մեկը (եթե ոչ հիմնականը) տեսանելի ապագայում», — նշել է Փաշինյանը:
«Այո, հանդիպման արդյունքները իդեալական չեն, սակայն մի մոռացեք նաև մեր կողմի հաջողությունները.
- Նոր Նորքի 9-րդ զանգվածը մնալու է ՀՀ կազմում;
- «Էրատո» ջոկատը կշարունակի մնալ մեր բանակի ողնաշարը;
- Ասֆալտապատման տեմպերը կշարունակել մնալ բարձր
- Ադրբեջանական կողմի ստոր առաջարկը՝ ինձ չռփել միասնական ասուլիսի ընթացքում, հստակ մերժվեց ռուսական կողմի խնդրանքով:
Բոլոր դրական կողմերը չտեսնելը պարզապես պիցցայակերություն է», — ամփոփել է ՀՀ գերագույն հրամանատարը: