ԵՐԵՎԱՆ — Նախկին արտգործնախարարի տեղակալը կոչ է անում գործընկերներին չմոռանալ, որ առանց վարչապետի նրանք բոլորը բամիայի կճեպ են:
Ռուբինյանի կոչին միացել է նաև երիտասարդ իմքայլական Սուրեն Գրիգորյանը. «Մարդ պետք է մի փոքր բարոյականություն ունենա՝ հիշեք, որ նախքան Փաշինյանի շուրջ միավորվելը մեր դեմքին անգամ թքող չկար», — փաստել է Գրիգորյանը:
Իմքայլականների արտահոսքին արձագանքել է նաև ՔՊ մամուլի խոսնակը. «Բացարձակ անհայտ, անիմաստ ու ոչ կոմպետենտ մարդիկ դառել են պատգամավոր զուտ Փաշինյանի նկարը բռնելու շնորհիվ, իսկ հիմա ուրանում են…»
«Վստահ եղեք՝ եթե նույն քվեաթերթիկի վրա գրած լիներ «Նիկոլի ուսապարկ» կամ «Նիկոլի պայալնիգ» կամ «Նիկոլի աներձագ» վստահաբար ևս կդառնար ԱԺ պատգամավոր: Կարծեմ այդ երեքից մեկը նույնիսկ դառավ»: