ԵՐԵՎԱՆ — Անդրադառնալով Շուռնուխ գյուղի տարածքում տեղի ունեցած ցավալի զիջումներին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախկին իշխանությունների ոչ միայն հավուր պատշաճի հոգ չեն տարել գյուղի համար, այլև նենգաբար հանդուրժել են գյուղի հոմոֆոբ կեցվածքը։
«Ասում են՝ Շուռնուխը ծախել են, ո՞վ է ծախել։ Եթե Շուռնուխը ծախել են, ծախել են վերջին երեսուն տարվա ընթացքում։ Որովհետև Շուռնուխը մի հատ հոմոֆոբ, ոչ տոլերանտ, դժգույն գյուղ էր, մեզ պե՞տք էր Շուռնուխը։ Բա որ պետք էր, ինչո՞ւ էր էդ վիճակում։ Ինչու մի քանի հատ հանդուրժողականության շուրջ սեմինար չանցկացվեց այդ երեսուն տարիների ընթացքում։ Ինչու թույլ ստեղծեցին այդ տոքսիկ մթնոլորտը, որի արդյունքում հնարավոր եղավ 2018թ. օգոստոսին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումը։ Այդտեղ է հանձնվել Շուռնուխը, դա էր նախկինների դառը ժառանգությունը»։
Շուռնուխի մի մասը Ադրբեջանին հանձնելը նաև տակտիկական հնարք է՝ ըստ էության հոմոֆոբիայի այդ կենտրոնը այժմ թշնամու գլխացավանքն է դարձել։