ԵՐԵՎԱՆ — Պարետատունը հորդորում է քաղաքացիներին ակտիվորեն ուղարկել ապացույցներ և համապատասխան նյութեր:
“Չէ դե նենց չի, որ ապացույցներ չունենք ընդհանրապես: Ուղղակի եթե մարդիկ ինչ-որ հավես վիդեոներ կամ նկարներ ունեն, որոնք կօգնեն արդարությանը, թող ուղարկեն”, — նշված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Վարչապետը կոչ արեց ժողովրդին ակտիվորեն մասնակցել այս քրեական քննությանը. «Շատ եմ կարևորում Ծառուկյանի դեմ պայքարում քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնը»:
«Մտածեք ռիսկային խմբում գտնվող մեր քաղաքացիների անվտանգության մասին: Միայն մեկ հոգուց է կախված Ծառուկյանին բանտարկելը և այդ մեկը դու ես», — նշված է վարչապետի ՖԲ էջում:
ԱԱԾ ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող Ծառուկյանը համարվում է անմեղ, քանի նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանով, այնպես որ արագացրեք: