ԵՐԵՎԱՆ — ԱՀԿ-ն բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, որը վարչապետի մակարդակով սատկացրել է վիրուսի ներկայությունը օրգանիզմում և արագի մեջ իմունիտետ ձևավորել:
«Հայաստանը ապացուցեց, որ եթե ամբողջ սրտով ուզում ես բուժվել կորոնավիրուսից, ապա ամբողջը տիեզերքը օգնում է քեզ: Ու դե նաև ընտանիքի մյուս 4 անդամներին: Միաժամանակ: Նույն օրը», — նշել է ԱՀԿ-ի ղեկավար էն անիմաստ բեղերով մարդը:
ՀՀ Պարետը կոչ է արել էն 8,000 հիվանդներին «էլ շատ չերկարացնել ու օրինակ վերցնելով վարչապետից՝ արագի մեջ սաղովի ապաքինվել»:
Արագ ապաքինման պատճառը առայժմ հայտնի չէ, սակայն կեցավայրի աղբյուրները հաղորդում են, որ ապաքինվելուց հետո վարչապետը մատով միամիտ կպել է ջրի շշին և այն փոխակերպել գինու: