ԵՐԵՎԱՆ — Մայիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կվերսկսի «բազարների» և «ռազբիրատների» բնականոն գործընթացը։ Այս մասին երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց պարետատունը։
Սակայն հաշվի առնելով COVID-19 վտանգները «բազարների» և «ռազբիրատների» ընթացակարգում նույնպես տեղի կլինեն որոշակի սահմանափակումներ։
- «Բազարների» և «ռազբիրատների» վայրերը պետք է ընտրվեն ավելի զգուշավոր՝ խուսափելով մարդաշատ վայրերից և նախապատվություն տալով միայն տալդայագույն վայրերին։ Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատկացնել համապատասխան տարածքներ և ստեղծել բոլոր պայմանները։
- Կողմերը պետք է ներկայանան ոչ ավել քան 3 ընկերներով, ախպերներով, լավ ախպերներով և լավ ախպոր լավ ախպերներով։
- Արգելվում է ներքաշել կողմերի «մեծերին», «թաղի մեծերին» և այլն, քանի որ նրանք գտնվում են վարակման ռիսկային գոտում։
- Ձեռնոցով իրար բարևելը չի կարող դիտարկվել, որպես անարգանք, քանի որ այն պայմանավորված է համավարակից պաշտպանվելու միջոցառումներով։
- Զրույցի և առավել ևս իրար վրա գոռալու փուլին, անհրաժեշտ է պահպանել առնվազն 1,5մ հեռավորություն։
- Խփոցիին անցնելու փուլում արգելվում են հարվածները դեմքին և ժամանակավորապես թույլատվում են հարվածները գոտկատեղից ցածր։
- Կռվողներին բաժանողները պետք է կրեն պաշտպանիչ պոլիէթիլենային համազգեստներ։
- Հաշվի առնելով հիվանդանոցների ծանրաբեռնվածույունը հարկ է զերծ մնալ պիսկելուց, անգամ եթե դանակը արդեն հանվել է։
- Իրար հետ բարիշելու պարագայում հարկ է խուսափել ռեստորաններ այցելելուց և պատվիրել առաքում։
- Հնարավորություան դեպքում «բազարն» ու «ռազբիրատը» տեղափոխել օնլայն հարթակներ, օգտագործելով Zoom կամ Skype ծրագրերը։