ԵՐԵՎԱՆ — Սահմանադրական դատարանի շրջակայքի բնակիչները սկսել են իրենց ավտոմեքենաները կայանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի համար նախատեսված կայանատեղիում։
Սկզբում քաղաքացիները կայանատեղին օգտագործում էին միայն գիշերային ժամերին, սակայան արդեն անգամ օրը ցերեկով կարելի է տեսնել, որ ՍԴ դատավորի կայանտեղին զբաղված է։ «Սկզբից մտածում էինք ուշ-ուշա գալիս, հետո նկատեցինք, որ վաբշե չի գալիս։ Դե էս էլ ապահով, հարմար տեղ ա, թողնե՞նք մնա»,- մեզ հետ կիսվեց կողքի շենքի բնակիչ Արշակ Կ.-ն, ով Գրիգորյանի կայանետիղիից հանում էր իր Toyota Camry մակնիշի ավտոմեքենան։ «Էս կորոնավիրուսի պատճառով բակերում կայանելու տեղ չկա, էս էլ տալդա պարկովկայա։ Ես էլ են կողքի սեփական տներն եմ մնում»,- հավելեց Արշակի դուրս գալուն սպասող Դավիթ Ն.-ն, ով պատրաստվում էր ՍԴ դատավորի պաշտոնական կայանատեղիում մի 4 ժամով թողնել իր Mitsubishi Pajero–ն: