
ԵՐԵՎԱՆ — Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը խիստ դատապարտել է իր անդամ Հենրիկ Հարթենյանի վարքագիծը, այն բնորոշելով «դամբուլություն»։
Հիշեցնենք վերջինս կոչ էր արել ֆեյսբուք սոցիալական կայքի իր ընկերներին մտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջ ու ինքնաարտահայտվել։
Խմբակցությունը անթույլատրելի է համարում Հարթեյանի պահվածքը։ «Սակայն չմոռանանք, որ Հենրիկ Հարթենյանը նախկին իշխանություններից ժառանգած ծանր խնդիրներից մեկն է։ Երկար ժամանակ է հարկավոր պրոբլեմները ամբողջովին լուծելու համար»,- նշված է խմբակցության հայտարարությունում։