ԵՐԵՎԱՆ — Հաշվի առնելով ԱԺ նստաշրջանի առաջին քառօրյայի բուռն ընթացքը, անվերջ կռիվներն ու անհամաձայնությունը՝ որոշում է կայացվել խորհրդարան հրավիրել Դաղստանի վաստակավոր էքստրասենս, 33-րդ դասի մոգ Դեմիան Ալելուևին։
«Ակնհայտ է, որ շենքում տեղադրված է թուղթ ու գիր կամ այլ մակնիշի նավս։ Կասկած չի կարող լինել, որ այդ ստոր քայլին կարող էին դիմել միմիայն նախկին իշխանությունները և մեր պարտքն է օր առաջ հայտնաբերել ու չեզոքացնել այն»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը. «նավսի շուտափույթ հայտնաբերումը կօգնի հունի մեջ գցել խորհրդարանի աշխատանքները և կենտրոնանալ օրինաստեղծ աշխատանքի վրա»։
Բարգավաճ Հայաստանի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով համատեղությամբ այսօրվա բոլոլայի գլխավոր դերակատարներից մեկն է, նույնպես գտնում է, որ էքստրասենսի այցը կօգնի հարթել օրինաստեղծների տարաձայնությունները. «թող գա ու Բաբաջանյան Արմանի միջից Սատանային քշի, մեր կուսակցությունն էլ ու պարոն Ծառուկայնն էլ ինչով պետքա կօգնենք»։
Ալելուևը մտադիր է հերթով ստուգել ԱԺ դահլիճի բոլոր նստարանները, վտարել չար հոգիներին ԱԺ ճաշարանից և կմճտել մի քանի պատգամավորի հետույքներ, որպեսզի նրանք չնավսվեն։