ԵՐԵՎԱՆ — «Մարդաչափ» սոցոլոգիական կազմակերպության երեկ կատարված հարցումը ցույց է տալիս, որ մշակույթի նախարարությունը վերացնելու շուրջ հանրային կարծիքը 180 աստճան փոխվել է։
«Դեռևս 2 ամիս առաջ մենք ֆիքսել էինք, որ 91% դեմ էր մշնախի փակմանը։ Այսօր ունենք բոլորովին հակառակ պատկեր 82% կողմ է։ Կարծում եմ սա Նազենի Ղարիբյանի կատարած փայլուն աշխատանքի շնորհիվ է»,- նշում է կազմակերպության ղեկավար Վրթանես Դրոյանը` «ազգը վաղուց այսքան համախմբված չէր եղել»։
PR տեխնոլոգիաների մասնագետ Տաթևիկ Բալյանը չի թաքցնում իր հիացմունքը այդ նախադեպը չունեցող արշավով. «Դեռ մեկ շաբաթ առաջ մարդկանց ոչ ստիպելով, ոչ անվճար տոմսով օպերա չէիր տանի։ Այսօր ժողովուրդը համատարած քննարկում է օպերան, բալետը և Կոնստանտին Օրբելյանի ավանդը։ Ասեմ ավելին՝ քննարկողների 10-15% նույնիսկ տեղյակ է, որ խոսքը Կոնստանտին Օրբելյան կրթսերի մասին է»։ Մասնագետը նշեց, որ կտրուկ աճել է հենց Նազենի Ղարիբյանի ճանաչելիությունը՝ Google-ի տվյալները վկայում են, որ ամենահաճախ որոնվող Նազենին այլևս Հովհաննիսյանը չէ։
Հարցվածների 32% գտնում է, որ մշակույթի նախարարությունը պետք է փակել հենց վաղը, 27% ցանկանում է այն փակել մինչև շաբաթվա վերջ, 13% առաջարկեց իր օգնությունը մշակույթի նախարարը փակելու հարցում, 10% վստահ էր, որ վաղուց փակ է իսկ մնացյալ 18% գտնում են, որ նախարարությունը պետք է մնա, իսկ նախարար պետք է լինեն հենց իրենք։ «Սուս-փուս կարող են փակել, եթե ոչ ծափողջույնների ներքո»,- ամփոփեց սոցիոլոգը։