ԵՐԵՎԱՆ — Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձմեռային եղանակը Երևանում պայմանավորված է Գահերի խաղը սերիալի վերջին սեզոնի ցուցադրությամբ։
«Գահերի խաղում մենք հասել ենք այն պահին, որ երկար սպասված «Ձմեռը» վերջապես եկել է։ Այսինքն սերիալը լավագույնս վայելելու համար պետք է, որ քաղաքում էլ համապատասխան մթնոլորտ լինի։ Ես անձամբ խոստանում եմ, որ վերջին սերիայի ցուցադրությունից անմիջապես հետո կթողնեմ, որ արևը դուրս գա՝ իսկ եղանակը սկսի տաքանալ։ Պետք է զինվել համբերությամբ, սիրելի բարեկամներ։ Խոսքն ընդամենը 6 սերիայի մասին է։ Այն քաղաքացիները, որոնք չեն հետևել Գահերի խաղին, պետք է ուղղակի մի փոքր նեղություն քաշեն ու դիմանան։ Իսկ ավելի լավ է այս վատ եղանակի ընթացքում սկսեն դիտել նախորդ սեզոնները, որ մեզ հետ միասին վայելեն ֆինալը։ Անձամբ ես մեծ հույսեր եմ կապում այս սեզոնի հետ և հույս ունեմ, որ Գիշերվա Արքան վերջնականապես իշխանափոխության կհասնի Վեսթերոսում: Զինվեք պլեդով և փոփքորնով»։
[…] armcomedy.com-ը գրում է․ […]