ԵՐԵՎԱՆ — ԼՀԿ-ն մանրակրկիտ ներկայացրել է իրենց կուսակցության տեսլականը այն դեպքի համար, եթե անցած տարի ստանային ձայների մեծամասնությունը։
«Կարծում եմ եկել է ժամանակը մանրակրկիտ ներկայացնելու ժողովրդին ինչպես մենք կբարեփոխեինք կառավարությունը, եթե Աստծո կամոք դառնայինք իշխանություն», -բացատրում է Մարուքյանը։
ԼՀԿ-ն վստահեցնում է, որ այդքան քիչ ձայնի փոխարեն շատ ավելի շատ ձայն ստանալու դեպքում եռանդով կաշխատեին կառավարության ապակենտրոնացման վրա։
Մասնավորապես ԼՀԿ-ն խոստանում է, որ եթե գլխանց իրենց շատ ձայն տային, ապա ուժային կառույցները կվերադարձնեյին ԱԺ-ի վերահսկողություն։
«Մշակույթի նախարարությունն էլ չէինք փակի։ Եթե իհարկե մեզ ձայն տային 2018-ի դեկտեմբերին», — մանրամասնում է ԼՀԿ-ն։