ԵՐԵՎԱՆ — Ապրիլի 8-ին Երևանը պատրաստվում է մեծ շուքով նշել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում հայկական «Դիսնեյլենդ» կառուցելու մտադրության 20-ամյակը։
Այդ առիթով Երևան քաղաքի իշխանությունները թողարկել են երազանքների զբոսայգու նոր գեղեցիկ նախագծեր, որոնք երբեք չեն իրականանալու։ «Նախկինում բոլոր իշխանություններն էլ խոստացել են ճոխ, ժամանակակից զբոսայգի, դրա համար մենք էլ ենք տուրք տալիս այս գեղեցիկ ավանդույթին»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նախկինում թե՛ Տարոն Մարգարյանի, թե՛ Կարեն Կարապետյանի և զարմանալիորեն նույնիսկ Երվանդ Զախարյանի օրոք հնչել են էպիկ զբոսայգի կառուցելու խոստումներ՝ «Դիսնեյլենդ», «Նոյլենդ» և այլն։
Հայաստան էր անգամ ժամանել Մայքլ Ջեքսոնի եղբայրներից մեկնումեկը ու լուրջ դեմքով խոսացել պլանների մասին։ «Կոչ եմ անում չկենտրոնանալ կառուցվել/չկառուցվելու վրա, այլ զմայլվել այս գեղեցիկ պատկերներով։ Որքան հաճելի կլինի ընտանիքով գնալ այս ենթադրյալ այգին…»,- նշեց պարոն Կարապետյանը։