ԵՐԵՎԱՆ — ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը առաջարկել է փոխել Հանրապետական մարզադաշտի անունը։
«Ակնհայտ է, ակնհայտ է, որ այս անունը հնացել է, և Հանրապետական մարզադաշտում մեր թիմը չի կարողանում հաղթանակներ արձանագրել», — պնդում է ԱԺ փոխխոսնակը։
Ըստ բանախոսի նոր անունը՝ «Քաղաքացու մարզադաշտ», ավելի շատ կտրամադրի մեր ֆուտբոլիստներին դեպի հաղթանակ։ «Մեզ այսօր պետք են թավշյա, ոչ բռնի, բայց նորմալ հաղթանակներ», — նշել է Սիմոնյանը։
Մարզադաշտի այլ անունների ցանկում են նաև. «Հպարտ մարզադաշտ», «Մերժիր մրցավարին», «Իմ վազանցքը», «Դուխով մարզադաշտ»։