Ինքնասպանության փորձ Երևանում՝ քաղաքացին նստել է վերելակ
02/03/2019 / Հեղինակ՝ Narek
ԵՐԵՎԱՆ — Այսօր 11:30-11:45 մոտակայքում Աջափնյակ թաղամասի N փողոցի բնակիչ 41 տարեկան Կարեն Ս.-ն կատարել է ինքնասպանության փորձ՝ այն է նստել է իր շենքի վերելակը։
Բարեբախտաբար ինքասպանության փորձն անհաջող էր՝ վերելակը առանց պոկվելու հասավ 5-րդ հարկ և բարեհաջող բացեց դռները։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետ զրույցում քաղաքացի Սամվելյան Կ.-ն պնդել է, որ չի ցանկացել ինքնասպանություն գործել. «Ընդամենը ուզում էի բարձրանալ մեր տուն, ձեռքերս էլ ծանր էին։ Նույնիսկ նամակ չի եղել մոտս՝ ի՞նչ ինքնասպանության մասինա խոսքը»։ Այնուամենայնիվ քաղաքացուն ներարկել են հանգստացնող դեղորայքներ իսկ Մարգարյան 37 շենքի շրջակայքում սահմանել են շուրջօրյա վերահսկողություն։
Երևանի քաղաքապետարանից նշեցին, որ վերելակների խնդիրը մնում է իրենց ուշադրության կենտրոնում։ «Այո, դա մեր առաջնահերթ խոստումներից էր ու շուտով մի բան կձեռնարկենք։ Ուղղակի, որ տեսնեք նախորդ ռեժիմը որքան է լափել վերելակներից ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեն։ Հենց այդ շոկից դուրս գանք, կսկսենք կարգի բերել վերելակները»,- նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ - Երկուշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ի երեկոյան ժամը 7-ի սահմաններում Արաբկիր համայնքում՝ Օրբելի 63 շենքի վերելակում, միասին 6-դ հարկ են բարձրացել, սակայն չեն բարևել ընդդիմության ներկայացուցիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա վերջին ամիսների երկրորդ նման միջոցառումն է, որտեղ ընդդիմությունը բաց է թողնում երկխոսության իրատեսական հնարավորություն: Այս…
ԵՐԵՎԱՆ - Ընտրական օրենսգրքի չընդունման պատճառ դարձած 2 ՀՅԴ պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Ռոմիկ Մանուկյանը այսօր Արա Բաբլոյանին ներկայացրել են բացակայության պատճառների բացատրագրեր։ Ստորև ներկայացնում ենք բացատրագրերի բովանդակությունը՝ Հարգելի պարոն Բաբլոյան՝ Ես՝ Ռոմիկ Մանուկյանս չեմ ներկայացել ԱԺ նիստին, քանի որ քնած եմ մնացել։ Տեղի ունեցածի համար խնդրում եմ մեղեդրել միմայն…
ԵՐԵՎԱՆ - Երևանի նոր ավագանին ամփոփեց 2019թ. բյուջեն, որը կրկին փաստում է, որ որևէ էական բարեփոխումներ քաղաքի վերելակները այս տարի չեն ապրի։ Սակայն լրագրողներն ու ֆեյսբուք օգտատերերը համամիտ են, որ նոր ավագանին դա արեց ավելի հաճելի և դուրեկան ձևով։ «Այո վերելակները նույն անմխիթար վիճակում կմնան, կշարունակեն մարդկանց կյանքի համար վտանգ…