ԵՐԵՎԱՆ — Երևանի ավագանու “Իմ քայլ” դաշինքը խոստանում է մինչև տարվա վերջ վերացնել քաղաքի արտաքին տեսքը աղավաղող մարմնավաճառներին։
“Մեր 2800-ամյա քաղաքին հարիր չեն փողոցներում գռեհիկ պահվածքով շրջող և անբարոյական կյանք քարոզող գեշ մարմնավաճառները,” — նշեց քաղաքապետը։
Մինչև 2019-ի դեկտեմբերի վերջ քաղաքապետարանը խոստանում է փողոցներից մաքրել քաղաքի արտաքին տեսքին ոչ համահունչ արտաքինով մարմնավաճառներին։ Ոստիկանությունը արդեն ստացել է համապատասխան հրաման։
Քայլը ողջունել է Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը․ “Մեր եկեղեցին խստորեն դատապարտում է գեշ մարմնավաճառների գործունեությունը Երևանում։ Օր առաջ պետք է քաղաքը մաքրել այդ արատավոր երևույթից”։
Ըստ նախնական ծրագրի աշխատանքները կսկսվեն Կենտրոն համայնքում, իսկ վերջին փուլը կիրականացվի Երրորդ մասում։
Sirunnerin toxelu en checking?
Isk sirunner@ karan 100$ avel uzen incha tehi poxen taly te HDM i chek ???