ԵՐԵՎԱՆ — Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ մարզի կոկորդիլոսաբուծարանի աշխատանքները հետաձգվում են ՊԵԿ-ի պատճառով, որը չի կողմնորոշվում կոկորդիլոսի ձվի դասակարգման հարցում՝ այն «թռչնի է, թե՞ կենդանու»։
Ահազանգին արագ արձագանքեց ՀՀ կառավարությունը՝ ստեղծելով կոկորդիլոսի ձվերի դասակարգման ժամանակավոր հանձնաժողով։ Կենսաբաններ, կենդանաբաններ, ՊԵԿ փորձագետներ և մեկ աստղագուշակ ներառող հանձնաժողովը 15 աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանի կոկորդիլոսը թռչուն է թե կենդանի հարցին։
«Ես, ճիշտն ասած, հիմա էլ կարող եմ պատասխանը տալ, բայց դա կոռեկտ չի լինի իմ գործընկերների հանդեպ։ Պետք է լսենք նրանց կարծիքն ու փաստարկները»,- մեզ հետ զրույցում նշեց կենսաբանության դոկտոր-պրոֆեսոր Անատոլի Միրումյանցը։
Հանձնաժողովի լսումները բաց են հանրության համար՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր լուման ունենալ կոկորդիլոսի ձվերի դասակարգման ազգանվեր գործում։
Հասկանալիա, տարօրինակա հնչում, բայց շատ գիտնականներ պնդում են, որ թռչունները ու մողեսները ունեցել են ընդհանուր նախնիններ: Էվոլյուցիայի արդյունքա դա: Իսկ ընդհանուր բան կա, 1) որ մողեսներն էլ, թռրուններն էլ ձվադրում են: 2) թռչունները՝ օրինակ ջայլամը իր թաթերի կառուցվածքով ու մաշկով ընդհանուր նմանություն ունի մողեսներին: 3) Դինոզավրների մնացորդները ուսումնասիրելով, գիտնականները պարզել են, դրանց թևերի կառուցվածքը նմանա թռչունների թևերի կառուցվածքին: