ԵՐԵՎԱՆ — ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խոստանում է հետաքննել և պատժել բոլոր մեղավորներին։ Առայժմ հայտնի չեն միջադեպի ողջ մանրամասները։
Հունվարի 24-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում և անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետևանքով զոհվել է Էնֆիաջյանի ֆեյքերի բանակի ավագ լեյտենանտ LILO Massage-ը և ենթասպա Albert SHXXXXYYYYZZZZ-ը։
Կան չճշտված տեղեկություններ, որ տուժել է նաև այդ պահին հարևանությամբ պարեկություն իրականացնող ժամկետային ֆեյք HAYER MIACEQ-ը, որը զորակոչվել էր 2018-ի դեկտեմբերին։
«Խոստանում եմ, որ դեպքի բոլոր մանրամասները լրջագույնս կքքնվեն և մեղավորները կպատժվեն», — պնդել է Վ. Էնֆիաջյանը, — «այս պահին քննության գաղտնիությունը թույլ չի տալիս որևէ մանրամասն հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ այդ ֆեյքերի բանակը գոյություն չունի»։
Աղբյուրների պնդմամբ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ժամկետային ծառայող LILO Massage-ը տեխնիկական շփոթմունքի արդյունքում նախահարձակ սռաչ է գեներացրել Albert SHXXXYYYYZZZ-ի պոստի տակ, որից հետո երկուստեք սկսվել է ագրեսիվ reporting, ինչը և բերել է անդառնալի ֆեյսբուքյան block-ի։
Երկու կողմերին սթափության կոչ անող MIACEQ HAYER-ին report անողը դեռ հայտնի չէ, սակայն այս ժամկետային ծառայողը կվերադառնա ցանց արդեն 30 օրից։