Press "Enter" to skip to content

ՀՅԴ-ն պահանջում է վարչապետը Հրապարակում այրի Ադրբեջանի դրոշը

ԵՐԵՎԱՆ — Դաշնակները պահանջում են, որ ՀՀ վարչապետը պարզաջրի հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումը ավանդական դրոշ այրումով։

«Ամեն դեպքում պետք է հստակություն մտցնել այդ հանդիպման բովանդակության մեջ և ցույց տալ, որ մեր շահերից նահանջ չի եղել, իսկ դրոշ այրելուց ավելի վստահելի մեթոդ մենք դեռ չունենք», — նշել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը։

Վարչապետի գրասենյակից առայժմ չի եղել արձագանք, սակայն Դաշնակցությունը արդեն լրացուցիչ պայման է ավելացրել։

ՀՅԴ-ն առաջարկում է համենայնդեպս այրել նաև Թուրքիայի դրոշը՝ հետագա անկանխատեսելի հանդիպումներում ավելի վստահ լինելու համար։

«Սա դասական պրակտիկա է բոլոր քաղաքակիրթ երկրներում», — բացատրում է Ռուստամյանը, — «միմյանց հետ վատ հարաբերություններ ունեցող երկրները պետք է այրեն միմյանց դրոշը ի նշան զգոնության, ուժի և Աստծո ընտրյալ ժողովուրդը լինելու»։


5 Comments

  1. Մուրադ Իսկաջյան Մուրադ Իսկաջյան 24/01/2019

    ”Armcomed’’ ծիծաղելի չէ։
    Էս ձեր արած «կատակների» ետևՔց քոչարյանի ականջներն են երևում։ Երևում է նա ձեզ ևս լավ կերակրում է։

  2. Mourad Iskadjyan Mourad Iskadjyan 24/01/2019

    ”Armcomedy’’ ծիծաղելի չէ։
    Էս ձեր արած «կատակների» ետևից Քոչարյանի ականջներն են երևում։ Հավանաբար նա ձեզ ևս լավ կերակրում է։

    • Artush Khachatryan Artush Khachatryan 25/01/2019

      ,

  3. Artush Khachatryan Artush Khachatryan 25/01/2019

    Արա սաղ լուրջ են ընդունել ձեր գրածը, գոնե վերջում սմայլիկ դրեք, որ իմանան կատակա, գիժ եք դուք, սա գրելուց առաջ ինչ եք քաշել, սաղին խառնել եք իրար 🙂

Մեկնաբանությունները փակ են.