Կոտայքի մարզպետի գովասանագրի մեջ գրված էր, որ նա անգնահատելի ծառայություն է մատուցել մարզին և գալակտիկային։ Գովասանագիրը տպված է եղել ոսկեգույն թղթի վրա և ունեցել է watermark-ային սրտիկներ։

ՀԱՅԱՍՏԱՆ — «Իմ քայլ» դաշինքի մի շարք մազպետներ իրենք իրենց կողմից ստացել են սեփական աշխատանքը բարձր գնահատող գովասանագրեր։ Քաղաքացիների դժգոհությանը պատասխանելով մարզպետները նշել են, որ չէին կարծում ինչ-որ մեկը դրա մասին կիմանա։
«Այո, ես անկեղծորեն կարծում եմ, որ լավ եմ կատարել մարզպետի պարտականություններս, ինչի մասին էլ անկեղծ գրել եմ ինքս ինձ՝ գովասանագրիս մեջ», — նշել է Արարատի մարզպետը։
Գովասանագրի մեջ մասնավորապես նշված է. «Աշխատանքը բարձր մակարդակով կատարելու և գործին առանձնահատուկ հմայք հաղորդելու համար սույն գովասանագիրը սիրով տրվում է մի հիանալի անձնավորություն հանդիսացող Գարիկ Սարգսյանին»։
Փորձագետները կարծում են, որ սա քայլ առաջ է նախկին իշխանության ինքնահարստացման մեթոդներին՝ թալան, կոռուպցիա, հովանավորչություն, սակայն ամեն դեպքում սիրուն չի։