ԵՐԵՎԱՆ — ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը արգելել է խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին իրեն լուսանկարել Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներով։
Փոխխոսնակի պնդմամբ Android-ով աշխատող հեռախոսները որպես կանոն զիջում են iOS համակարգով աշխատող հեռախոսներին` այֆոններին: «Իսկապես շատ անհաջող լուսանկարներ են ստացվում։ Պիքսելները լղոզած, ֆոկուսից դուրս։ Օրինակ Samsung հեռախոսները դեռ կարելի է հանդուրժել, բայց որոշ լրագրողներ ԱԺ են գալիս Huawei կամ PocoPhone հեռախոսներով»,- ասել է Նազարյանը։ «Եկեք իրերը իրենց անունով կոչենք՝ Android-ով են աշխատում ավելի թերի հեռախոսները»։
Լրագրողներին տրվել է 10 աշխատանքային օր հեռախոսները թարմացնելու համար, իսկ հինա հեռախոսներով արված լուսանկարները ենթակա են ջնջման։