Press "Enter" to skip to content

Սկանդալ. բլինչիկի 35% պատրաստումը կանայք վստահել էն ուրիշին

ԵՐԵՎԱՆ — Ցավալի լուր այսօր հայտնեց երկրի վիճակագրական վարչությունը՝ պարզվում է Ամանորի սեղանները զարդարած բլինչիկների շուրջ 35% հեղինակը տվյալ տան տնային տնտեսուհիները չեն եղել։

Որոշ տվյալներով արդեն շուրջ 15 տարի է կանանց ավելի ու ավելի զգալի մասը իրենց բլինչիկի պատրաստումը հանձնարարում են այլ տնտեսուհիների, խանութների, կիսաօրինական ցեխերի։ Աութսորսինգի ծավալները վիճվարչությունը կարողացավ գնահատել միայն այս տարի։ «Ցավալի է, բայց նախկին իշխանությունները թաքցնում էին այս տեղեկությունը։ Մինչ դեռ եթե ժամանակին ահազանգեին, այս ամենը կարելի էր կանխել»։ Նախկին իշխանությունները չեն ցանկանում ստանձնել իրավիճակի պատասխնատվությունը։ «Մայիսից իրենք են իշխանություն՝ թող դեմն առնեին, բացատրական զրույցներ տանեին կանանց հետ։ Մինչև երբ են ամեն ինչ մեր վրա գցելով արդարանալու»,- նշեց նախկին ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Այսպիսի բացահայտուններից հետո որոշ տղամարդիկ չեն պատկերացնում թե ինչպես են դիմավորելու Նոր Տարին սրանից հետո։ «Չգիտես ում կարելի է վստահել՝ ում չէ։ Նայում են աչքերիդ, ասում են «ես եմ պատրաստել՝ տատիկիս բաղադրատոմսն է» իսկ հետո պարզվում է, որ դրանք գնված են SAS սուպերմարկետից։ Պոլիէթիլենային փաթեթից, սառեցված, գործարանային արտադրության….»,- խոստովանում է Արմեն Մարտիրոսյանը՝ «2020 առանց բլինչիկւ» շարժման հեղինակը։

՛ծ

Մինչ օրս ոչ մի կին ներողություն չի խնդրել տարիներ շարունակ բլինչիկասեր հանրությանը մոլորեցնելու համար։