ԵՐԵՎԱՆ — Արդեն հայտնի է, որ ՌԴ նախագահի ամենամյա ուղերձը ժողովրդին ներառելու է անդրադարձ ՀՀ երկրորդ նախագահին։ Տարբեր գնահատականներով Քոչարյանին նվիրված հատվածը կկազմի Պուտինի ուղերձի 60-80%-ը։
regnum.ru գործակալության փոխանցմամբ այս տարվա ՌԴ նախագահի ուղերձում առանձնահատուկ տեղ է զբաղեցնելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորանքի մասը. «Մեր տվյալներով Ռուսաստանի նախագահը իր նախկին գործընկերոջը մաղթելու է առողջություն, համբերություն և հավանաբար շուտափույթ ազատություն»։
Բացի ուղերձից Կրեմլին մոտ աղբյուրները հատյնում են, որ Պուտինը կարող է նաև ուղարկել մոսկովսկի կանֆետներ (Միշկա կոսոլապիյ և Ալյոնուշկա մակնիշի), մոսկովսկիկալբաս և վալենկի։