ՎԱՆԱՁՈՐ — Այսօր Վանաձորում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով քաղաք էր ժամանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի ժամով 9:04-ի մոտակայքում Բամբակ անունով կատուն բարձրացել էր ծառ և չէր կարողանում իջնել։ Տեղի ունեցածի առթով 9:55 Լոռու մարզպետարանում կայացավ արտահերթ քննարկում և որոշում կայացվեց դիմել վարչապետի աշխատակազմ։ «Այլ տարբերակ իսկապես չէր մնում։ Վարչապետից ավելի լավ ո՞վ կիմանա թե ինչ է պետք ձեռնարկել նման իրավիճակներում։ Մենք ինքնագործունեությամբ զբաղվելու ցանկություն չունենք»,- նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Նրա խոսքով Բամբակը պատկանում էր Վանա կատու ցեղատեսակին, ինչը կրկնակի դժվարացնում էր փրկարարական օպերացիան՝ «Որքան գիտեմ դրանք վտանգված տեսակ են, չէ՞։ Մի խոսքով՝ շառ»
13։27 Վանաձոր ժամանեց Նիկոլ Փաշինյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելքս Ցոլակյանի և մի շարք այլ պաշտոնակատար պաշտոնատար անձանց հետ անձամբ ծառից իջացրեց Բամբակին։ Ականատեսների պնդմամբ բամբակը ջերմ գրկախառնվեց վարչապետին և մի քանի րոպե հրաժարվում էր հեռանալ։
Հետագա զարգացումներին մասին կտեղեկացնենք առանձին։