ԿԱՆՆ — Այսօր Կաննի միջազգային փառատոնում հրապարակվեցին տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմերի մրցանակակիրները։ Նրանց ցուցակում ՕԵԿ կուսակցության նախընտրական հոլովակներից բոլորն էին։
«Դե ՕԵԿ-ը իհարկե աչքներիս լույսը չէ, բայց էդ հոլովակները պարզապես կյանք են», — նշել է Կաննի փառատոնի տնօրեն Բենեդիտկ Պետրոսյանը։ «Մանավանդ էն որ Շերլոկի գլխարկով էն գյադեն ասում ա գիշերը ստուգել եմ Բաղդասարյանին, ուղղակի մեռնելիք ա»։
Կաննի փառատոնի ժյուրին միաձայն քվեարկեց Օրինաց Երկրին բարձրագույն մրցանակը շնորհելու օգտին՝ «Տարվա հորքուրի գանձ»։
ԿԸՀ-ն կոչ է արել Կաննի ժյուրիենց ձեռնպահ մնալ Հայաստանի նախընտրական քարոզարշավին միջամտելուց. «Հասկանում ենք, որ հոլովակները կյանք են, սակայն դրսի ուժերի միջամտությունը հակասում է մեր օրենսդրությանը։»
ԱԱԾ-ն խոստանում է բերման ենթարկել Կաննի փառատոնի էդ տնօրենին և հարցաքննել ներքաղաքական կյանքին միջամտելու հարցով։