ԼԱՍ ՎԵԳԱՍ — Ամերիկահայ էքսցենտրիկ միլիարդատեր Դեյվ Դավիդյանը հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին Լաս Վեգասի իր Golden Trinket համերգասրահում կկայանա Իմ Քայլը դաշինքի թեկնածու Լենա Նազարյանի և ՀՀԿ թեկնածու Արփինե Հովհաննիսյանի բանավեճի երկրորդ փուլը։ «Մենք վաղուց էինք փնտրում այնպիսի մենամարտ, որը հազարավոր հայերի ուշադրության կենտրոնում կլինի։ Մենամարտ, որի մասին դեռ մի քանի օր խոսելու են մարդիկ, վիճելու, ստատուսախեղդ են անելու ողջ ֆեյսբուքը»,- նշեց Դավիդյանը՝ հավելելով. «Թող սա որպես սպոյլեր չհնչի, բայց համարյա վստահ եմ, որ այս անգամ արյուն էլ կլինի, որովհետև կրկին կխոսվի կոռուպցիայի մասին»։ Հովհաննիսյան-Նազարյան մենամարտից առաջ հանդիսատեսին ընկերական ռաունդով կտաքացնեն Արթուր Աբրահամն ու Մայք Թայսոնը։ «Թող սկզբից ավելի թեթև բան տեսնեն՝ նոր բանավեճը»,- բացատրեց միլիարդատերը։
Մենամարտի տոմսերը արդեն վերջանում են իսկ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունենա այցելել Լաս Վեգաս կդիտեն մենամարտը Ֆեյսբույք լայվի միջոցով։ Դավիդյանի խոսքով Լենա Նազարյանը ավելի մարտական է տրամադրված՝ ունի նոր թվեր, նոր վիճակագրություն ու ևս մի քանի մութ պատմություն անցյալ 10 տարիներից, որը պատրաստ է ճպցնել հակառակորդի դեմքին։ Արփինե Հովհաննիսյանը նախորդ բանավեճից էլ ավելի ինքնավստահ է դարձել, հայտնաբերել է Նիկոլ Փաշինյանի ևս երկու չկատարած խոստում, մի քանի նոր ոլորտ, որին Նազարյանը չի տիրապետում իսկ որպես վերջնական ակկորդ չի հապաղի մի քանի հարց տալ 6-րդ դասարանի մաթեմատիկայից։ «Այս բանավեճը բաց թողողները գլխներին են տալու, բայց ուշ է լինելու»,- ամփոփում է Դավիդյանը։
Միջոցառման համար նախատեսված է 400տ փոփքորն, 200 000 լիտր կոլա և 12000 թաշկինակ արցունքները սրբելու համար։
[…] armcomedy.com […]
[…] armcomedy.com […]
[…] armcomedy.com […]