ԵՐԵՎԱՆ — Շաբաթ օրը կայացած քայլերթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել»։ Մանրակրկիտ հետազոտությունը ցույց տվեց, որ թվով ամենաքիչ օդային համբույրները վարչապեը ստացել է Դավիթաշեն համայնքից։ Թե որն է դավիթաշինցենրի սակավաջիգյարության պատճառը այս պահին չգիտի ոչ ոք։ «Հուսով եմ պատճառը իրենց քաղաքական հայացքները չեն։ Երևի Դավիթաշենի կլիմայական պայմանները այդքան տրամադրող չեն»,- ենթադրել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը. «ընդ որում բուն քայլերթի ընթացքում չէր զգացվում, որ օդային պաչիկները քչացել են, ես իսկապես զարմացած եմ»։
Անմիջապես Դավիթաշեն համայնքում անցկացրած մեր հարցման մասնակիցները տարբեր պատճառներ նշեցին։ «Օդային համբու՞յր։ Առաջին անգամ եմ լսում։ Էդ երևի կոմիտասցիների թիթիզ բաներիցա»,- ենթադրեց Կարենը, 44 տարեկան։ «Ես կյանքում 3 օդային պաչիկ եմ ուղարկել՝ հիմնականում կնոջս»,- նշում է Արմենը 52։ «Մեր շենքը մի քիչ թեք է ու աշխատում ենք պատշգամբ շատ դուրս չգալ, որ հանկարծ չփլվի»,- բացատրեց Արմինեն, 35:
Իդեպ թվով ամենաշատ օդային համբույրները վարչապետը ստացել է կենտրոն համայնքում։ մասնագետները արձանագրել են աննախադեպ 32 o.h./վրկ ցուցանիշ: