ԵՐԵՎԱՆ — Ոստիկանություն ինքնակամ ներկայացած Սարգիս Խաժոյանը պնդում է, որ նա գործարար Սիլվա Համբարձումյանից երբևիցե կաշառք չի ստացել, թեև զբաղեցրել է պետական պաշտոն։ Ոստիկանները սկզբում թերահավտորեն մոտեցան քաղաքացու կասկածելի հայտարարությանը, սակայն Խաժոյանի բանկային հաշիվների և սեփականության մանրակրկիտ զննությունը ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, որ տվյալ անձը մազապուրծ է եղել բաժանված կաշառքներից։
«Իհարկե դեռ 100% համոզված չենք կարող լինել, որովհետև դե տեսնում եք՝ տիկին Համբարձումյանը ոչ մի պաշտոնյայի առանց «լավության» ու «վերաբերմունքի» չի թողել։ Բայց չենք էլ կարող անմեղ մարդուն մեղադրել»,- նշեց գործի քննիչ Մերուժան Ավետիսյանը։
Տիկին Համբարձումյանի գրասենյակից չեն բացառում այդ մի մարդուն տեխնիկական վրիպակի պատճառով առանց կաշառքի է թողելը. «Որևէ չար միտում այդտեղ փնտրել պետք չէ։ Այդքան կաշառք բաժանելը հեշտ գործընթաց չէ՝ մանավանդ կնոջ համար»։ Մեզ կրկին հիշեցրեցին, որ Սիլվա Համբարձումյանը բոլորովին ազնիվ ու անմեղ է օրենքի առջև, քանի որ կաշառման ժամանակահատվածում կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի չի եղել։ «Այո մի քիչ անհամ, բայց օրենքի տեսանկյունից լռիվ նորմալ երևույթ է եղել»։
Ինքը տուժածը խոստացել է դատական կարգով հասնել իրեն հասանելիք կաշառքի փոխհատուցման։
[…] armcomedy. Ոստիկանություն ինքնակամ ներկայացած Սարգիս Խաժոյանը պնդում է, որ նա գործարար Սիլվա Համբարձումյանից երբևիցե կաշառք չի ստացել, թեև զբաղեցրել է պետական պաշտոն։ Ոստիկանները սկզբում թերահավտորեն մոտեցան քաղաքացու կասկածելի հայտարարությանը, սակայն Խաժոյանի բանկային հաշիվների և սեփականության մանրակրկիտ զննությունը ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, որ տվյալ անձը մազապուրծ է եղել բաժանված կաշառքներից։ […]