Press "Enter" to skip to content

Yerevan City-ն կարտադրի նոր օղի՝ «Նիկոլը իմ ախպերնա»

Նոր օղին նախ կվաճառվի Գյումրիում, իսկ հետո՝ Վանաձոր ու Երևան

ԵՐԵՎԱՆ  — Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Yerevan City սուպերմարկետների ցանցը շուտով կարտադրի նոր օղի։ Նոր օղու բրենդը կընգծի Ալեքսանյանների վերջնական միացումը համաժողովրդական շարժմանը։

Վերջին ԱԺ նիստում Սամվել Ալքեսանյանը միակ պատգամավորն էր, որ քվեարկեց Փաշինյանի թեկնածության դեմ՝ համաձայն Փաշինյանի ցանկության։ Սակայն քաղաքական բարդ դասավորվածությունը մոլորեցրել է բազմաթիվ մարդկանց։

«Աժժ ջան, մարդիկ չեն հասկանում, որ Նիկոլի հմար եմ ես իրան դեմ քվեարկել։ Մտածում են ես օբշի իրա դեմ եմ» — նշում է Սամվել Ալեքսանյանը, — «Էս արաղից հետո մարդիկ վերջնական կհասկանան իմ ու մեր վարչապետի միասնական ճակատը։ Ես միշտ ասել եմ՝ Նիկոլը իմ ախպերն ա։ Հետո միշտ հավելել եմ՝ և այդ մեկը դու ես»։

Համաձայն Ալեքսանյանների նախաձեռնության առաջին մեկ ամիսը օղիները կվաճառվեն կես գնով՝ 250 դրամ։ Նպատակը մաքսիմալ մարդկանց սիրո և համերաշխության ուղերձը հասցնելն է։

21 Comments

Մեկնաբանությունները փակ են.