ԵՐԵՎԱՆ — Քաղաքական ճգնաժամի պայմաններում տարբեր անուններ են հնչում վարչապետի հնարավոր թեկնածուների մասին: ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կուսակցությունները չեն բացառում միասնական թեկնածուի առաջադրումը:
“Կարծում եմ Գալուստ Գրիգորիչը լավագույն նեյտրալ և անկողմնակալ վարչապետի թեկնածու է. ժամանակի մեծ մասը նա չի էլ հիշում որ կուսակցությունից է կամ որ թվականն է,” — բացատրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Բաղդասարյանը:
Կառավարությունը մերժում է նշված թեկնածուին` պնդելով, որ Սահակյանը այնուամենայնիվ ունի որոշակի մեղսունակություն և կարող է արտաբերել բառեր և նույնիսկ երբեմն համադասական նախադասություններ:
“Գաղափարը իհարկե գրավիչ է, սակայն պետության ղեկավարը ամեն դեպքում աշխատանքի բերումով երբեմն պետք է գրի և կարդա և հենց այստեղ լրջագույն խնդիր կունենանք”, — նշում է բուն Գալուստ Սահակյանը, — “Ես չեմ ուզում… գուցե և.. հայտնվենք.. սերկևիլ.. աբռ… աբռ.. աբռվալգ…”, — եզրափակեց ՀՀԿ թեկնածուն:
Այս պահին ԱԺ խմբակցությունները շարունակում են քննարկել ճգնաժամից դուրս գալու ուղիներ: Աղբյուրների պնդմամբ բոլոր կողմերից կա հետաքրքրություն ամեն դեպքում մի քանի ամսով տեսնելու ինչպես Գալուստ Սահակյանը կղեկավարեր երկիրը, տուպը հետաքրքրության համար:
[…] Նյութի աղբյուր՝ armcomedy.com […]