ՀՐԱԶԴԱՆ — Հրազդանի քաղաքապետի կայանալիք ընտրություններին ինքնառաջադրվել է «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքաելյանի որդին՝ Սևակը։ Հին Հայաստանը հիշացնող առաջադրումը մի փոքր զարմացրել էր լրագրողներին։ Վարչապետի աշխատակազմից խոստացան 3-5 աշխատանքային օրվա ընթացքում հստակ բացատրել թե ինչով է այդ առաջադրումը էականորեն տարբերվում նախորդ տարիների առաջադրումներից` Արգամ Աբրահամյանի որպես Արտաշատի քաղաքապետ առաջադրումից, կամ Կարեն Գրիգորյանի որպես Էջմիածնի քաղաքապետ առաջադրումից։ «Տարբերությունը հսկայական է, այնքան մեծ, որ նույնիսկ զարմանում ենք, որ կարող էր նման հարց ծագել։ Սակայն հենց կոնկրետ այս պահին չենք կարող ասել ինչու։ Դիմեք գրավոր և 3-5 աշխատանքային օրվա ընթացքում այդ տարրական ու ակնհայտ տարբերությունները ձեզ կբացատրենք»,- պատասխանեցին կառավարությունից։
Հրազդանցիները հույս ունեն, որ Միքաելյանի որդին կտարբերվի նախորդ քաղաքապետերից։ «Դե ժպտում է, արդեն լավ է։ Նախորդ թեկնածուներից ոչ մեկ օյաղ ժամանակ երբեք չէր ժպտացել։ Սա մեկ քայլ առաջ է»,- նշում է Հրազդանյան քաղաքացիական ասամբլեայի ՀԿ նախագահ Արթուր Մակունցը։