ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը այսօր կայացած ճեպազրույցում նշեց, որ կուսակցությունը արտահերթ ընտրությունների ոչ մի նախադրյալ չի տեսնում։ «Ինչի՞ համար պետք է արտահերթ ընտրություն անցկացնե՞նք։ Երկրում ինչ-որ կտրուկ փոփոխությունա՞ եղել, որ հինը չի բավարարում»,- հետաքրքրվեց Բաղդասարյանը։ Նրա պնդմամբ Ազգային ժողովը լուծարելու ցանկացած փորձ կդիտարկվի որպես ճնշում։ Բաղդասարյանի կարծիքով դա Ժողովրդավարական բոլոր սկզբունքների կոպիտ ոտնահարում կլինի, ինչը ՀՀԿ-ն չի կարող հանդուրժել։ «Եթե պետք լինի կդիմենք նաև փողոցային պայքարի մեթոդների, դրանք վերջերս շատ արդյունավետ դուրս եկան։ Բացառապես սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, բաց ձեռքերով կփակենք բոլոր փողոցները, կաթվածահար կանենք կենտրոնը»,- խոստացավ Բաղդասարյանը։ Նա հավելեց, որ արդեն կա կարգախոսի նախնական մի քանի տարբերակ՝ «չվախենալով», «ոգևորությամբ» և «սրտանց»։ Թեև System of a Down խմբից ոչ մեկ դեռևս չի սատարում շարժմանը Բաղդասարյանը վստահ է, որ կարելի է շարժմանը ներգրավվել ոչ պակաս նշանավոր արտիստների։ «Վաչե Ամարյանը, Գրիգորի Եսայանը անգամ Եվգենի Պետրոսյանը դեմ չեն արտահայտվել։ Ճիշտ է դեռ կողմ էլ չեն արտահայտվել, բայց ամեն ինչ քննարկման փուլում է»,- ամփոփեց Բաղդասարյանը։
Մեկ մեկնաբանություն
Մեկնաբանությունները փակ են.
[…] Աղբյուր: armcomedy.com […]