ԵՐԵՎԱՆ — Գալիք ավագանու ընտրություններին ընդառաջ հազարավոր թաղային հեղինակություններ ահազանգում են գործազրկության վտանգի մասին։ Կառավարությունը խոստանում է աջակցություն առավել խոցելի հեղինակություններին։
Տասնյակ թաղային հեղինակություններ ցույց են անում այս պահին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց ապահովել աշխատանքով։ Հավաքվածներից մեկը՝ Ճուտը, նշեց. “Ահավասիկ վրդովված եմ, բո#ը։ Մեզ զրկում եմ ոչ միայն միակ եկամուտի աղբյուրից այլև մեր կյանքի կոչումից”։
Թաղային հեղինակությունները մասնավորապես վրդովված են, որ կառավարությունը այդքան կտրուկ արգելել է թաղային հեղնակությունների գործունեությունը ընտրությունների շրջանակներում։
ՍոցԱպ նախարարությունը խոստացել է վերապատրաստման ծրագրերում ներգրավել մասնավորապես բազմազավակ խուժաններին և հաշմանդամություն ունեցող սափրագլուխներին։ Համայնքի առավել բութ ներկայացուցիչներին կհատկացվի մեկանգամյա նպաստ։