
ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը հստակություն մտցրեց վենդետաների բացառման նախահեղափոխական խոստման մեջ։ Նոր ծրագրով վենդետաներ չեն լինելու 2019 թ.-ի երկրոր եռամսյակից սկսած, իսկ մինչ այդ նախկին պաշտոնյաներին կոչ է արվում “ջանները յուղել”:
Ընդդիմությունը բազմիցս բողոքել է վենդետաների վերաբերյալ խոստումը դրժելու կապակցությամբ: Այս նախաձեռնությունը նույնպես մեծ աղմուկ է առաջացրել արմատական ընդդիմության՝ ՀՀԿ-ի շարքերում։
Բանավոր հարցազրույցի դաշտ վերջերս վերադարձած ՀՀԿ համահիմնադիր Գալուստ Սահակյանը նշում է. “Էդ ինչ-ինչ խոսակցությունները վենդետաների մասին այդքան էլ չի սազում մեր մշակույթի կոթողներից մեծացած ժողովրդին։ Այդ խնդիրները թերևս եռագույն դրոշ, մեր անկախության, ես մի բուռն եմ քո հողի.. հարցը որն էր?”:
Մոտակա ամիսներին նախատեսվում է սիրո և հանդուրժողականության վենդետաների շարք իրականացնել առայժմ երկրից չփախած օլիգարխների բիզնեսներում։