ԵՐԵՎԱՆ — «Վեոլա Ջուր» ընկերության փոխխոսնակ Նաիրա Ակվալյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ընկերության տնօրինությունը քաջատեղյակ է վերջին օրերի երկարատև ջրազրկումներից։ «Մեր տնօրեն Վեոլա Սմիթը լիովին տիրապետում է իրավիճակին, մենք զեկուցել ենք, որ մարդիկ խմելու ջուր չունեն իսկ դրսում բավականին տաք եղանակ է»,- նշում է փոխխասնակը։ «Դե ուրեմն թող շամպայն խմեն»,- ենթադրաբար պատասխանել է Վեոլա Սմիթը։
«Վեոլա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ օրական 2 լիտր ջուր խմելու անհրաժեշտությունը վաղուց հերքվել է գիտական աշխարհում։ Իսկ հարցին թե որքան կարող են Երևանի բնակիչները ջուր չխմել պատասխանեցին՝ «միջինում մարդը 3-4 օր կարող է առանց ջուր դիմանալ։ Իհարկե մենք չենք թողնի, որ գործը դրան հասնի, կաշխատենք ավելի վաղ վերականգնել ջրամատակարարումը։ Բայց քանի 3-4 օրը չենք հատել, էսքան աղմուկի իմաստը չենք հասկանում։ Մի քիչ տղա եղեք։ Լողանալը ո՞րսա»,- հավելեց Ակվալյանը։
Ջրի անջատումները խուճապ են առաջացրել անչափահասների շրջանում, ովքեր անհամբեր սպասում էն կիրակնօրյա ջրային անարխիային։ «Եթե Վարդավառին ջուրը կտրեցին, մեր բակի երեխաները կդիմեն ամենակոշտ քայլերը՝ կջրեն ընկերության տնօրենին, հեռախոսը ներառյալ»,- զգուշացրեց 9 ամյա Արմենչիկը, սակայն չցանկացավ բացահայտել թե որ բակի անունից է խոսում։