ԵՐԵՎԱՆ — Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդհառաջ որոշակի լարվածություն է արձանագրվել թաղային հեղինակությունների և տեղական մանկլավիկների շրջանակում։ Ակնկալվում է, որ այս ընտրություններին ընտրակաշառք բաժանելու բոլոր դեպքերը պետք է խստագույնս պատժվեն, արդյունքում այս բազմամարդ համայնքը կանգնած է հնարավոր գործազրկության առջև։ «Մենք էլ ենք ընտանիք պահում։ Մարդ կա 2-3 ընտանիք ա պահում»,- ասում է անցյալում մանկլավիկ, իսկ առայժմ արդեն լիարժեք թաղային հեղինակություն Բդուլը՝ «ես իմ աշխատանքը միշտ պատվով կատարել եմ, մանրակրկիտ գիտեմ, որ շենքում ով ինչի կարիք ունի, ով ինչ պրոբլեմ ունի ու ով շքամ գումարա վերցնում ընտրություններին։ Էս ամենին տարիների ընթացքում եմ հասել, ու հմի ի՞նչ, պետքա սաղ գցեմ ջուրը…»։
Որոշ թաղային հեղինակություններ տարիների ընթացքում հասցրել էին գումար բաժանել 2-3 տարբեր կուսակցությունների անունից, երբեմն միաժամանակ։ «Հիմա, որ ես բռնեմ արտագաղթեմ Ուկրաիննյա կամ Ռուսաստանսկ ո՞վա մեղավոր լինելու՝ Նիկոլը։ ՈՒ հլը հարցա ընդեղ էս տարի ընտրությունների գործ կլինի թե չէ»,- վրդոհվված կիսվում է Ուրագը Արարատի մարզից՝ «բա եթե մեզ էս երկրում չեն գնահատում, պետքա գնանք։ Ես էն կարգի մասնագետ եմ, որ մի անգամ թեկնածուին գյուղապետ եմ դարձրել առանց իրա առաջադրվելու»։
Եթե արտահերթ ընտրություններին ընդառաջ պարզ դարձավ, որ ընտրակաշառքը իսկապես բացառվում է, թաղային հեղինակություններն ու մանկլավիկները կդիմեն կոշտ մեթոդների։ «Խի մենք չենք կարա՞ փողոց փակել»,- նշեց նորագավիթցի Սվեթը՝ երկրի միակ կին-թաղային հեղինակությունը,- «պետք ըլնի ֆեյբուքով լայֆ էլ կմտնենք, եվրոպական դատարան էլ կհասնենք»։
Կառավարությունը շարունակում է լռել թաղային հեղինակությունների գործազրկության թեմայի շուրջ։