ԵՐԵՎԱՆ — Քաղաքապետարանի լրատվական բաժինը հաստատեց, որ Էրեբունի-Երևանի տոնը այս տարի կհամատեղվի փոխքաղաքապետի պաշտոնավարման հոբելյանի հետ: Նախաձեռնության նպատակը բյուջետային միջոցների խնայողությունն է:
“Չնայած պարոն Արեյանի պաշտոնավարման 2800-ամյակը լրանում է ավելի ուշ` այս տարվա նոյեմբերին, մենք որոշեցինք մի փոքր վաղ գցել այն և տոնել Էրեբունի-Երևանի օրվա հետ միասին` հոկտեմբերին”, — բացատրում է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Բուն փոխքաղաքապետը համեստությամբ է խոսում սեփական հոբելյանի մասին: Արեյանը ասել է` “Անկեղծ ասած դեռ չէի ուզում նշել պաշտոնավարման հոբելյանս` մտածում էի միանգամից 3000-ամյակը կնշեմ, բայց գործընկերները վախեցան այդ ժամանակ արդեն չլինեն: Ստիպված ընդառաջ գնացի:”
Աղբյուրների պնդմամբ Արեյանը սեփական նախաձեռնությամբ Երևանին նվեր է պատրաստել. Էրեբունի-Երևանի օրերին ոչ մի ծառ քաղաքում չի հատվի: Նույնիսկ դեպրեսիվ ու լացող ուռենիներից: