Press "Enter" to skip to content

Gov.am` ամենահաճախ թարմացվող կայքը Հայաստանում

Յուրաքանչյուր click-ից հետո նախարար է փոխվում

ԵՐԵՎԱՆ ֊ ՀՀ Կառավարության www.gov.am կայքը այս պահին Հայաստանում ամենահաճախ փոփոխվող կայքն է։ Այս մասին է վկայում, ոչ միայն կառավարության կազմի անընդհատ փոփոխվող էջը, այլև սովորական քաղաքացիների վկայությունները։ «Սովորականի պես , ուրբաթ օրը մտա համոզվեմ, որ Հրանուշ Հակոբյանը դեռևս ՀՀ Սփյուռքի նախարարն է ու տեսա, որ տիկին Հակոբյանը այլևս կայքում չկա»,- պատմում է դեռ շոկային ցնցումների մեջ գնվող Կ. Ավետյանը, 21 տարեկան՝ «վախենում եմ refresh սեղմել»։ Մեկ այլ քաղաքացի բողոքեց, որ նախարարների ու իրենց համապատասխան նախարարությունների միջև խառնաշփոթ է սկսվել։ «Դավիթ Տոնոյանի անունը ԱԻՆ նախարարի սյունակից տեղափոխվեց պաշտպանության նախարարության սյունակ։ Անգամ refresh-ը չի օգնում»,- իր ՖԲ էջում գրել է Ս. Լայքյանը, 31։

Կայքի աշխատանքը ծանրաբեռնում են նաև պաշտոնյաները, ովքեր պարբերաբար մտնում են կայք ստուգելու մնացել են իրենց պաշտոններին թե՞ ոչ։

ՖԲ օգտատերերի մեջ արդեն ասեկոսեներ են պտտվում, որ եթե refresh անել կառավարության էջը ապա ինչ-որ նախարար, կամ նվազագույնը փոխնախարար կազատվի պաշտոնից կամ հրաժարական կտա։ Ուստի կոչ ենք անում պատեհ-անպատհե չմտնել կառավարության կայք, իսկ մտնելուց պատասխանտու քաղաքացու պես օգտվել կայքից։