Քանի որ այս օրերին շատ շատերն են ժամանակ ծախսում ամանորյա գնումների ցուցակ կազմելու վրա, մեր փորձագետները կազմել են գնումների վերջնական ցուցակը ռազմահայրենասիրական Նոր Տարվա համար։ Ներբեռնեք, քոփիփեյսթեք և վայելեք։ Վերջնական ցուցակը թարմացվում է։
- Բուդ (խոզի) 1 հատ. 2 եթե հյուրերը շատ են։ 3 եթե լավ պաշտոն ունեք։
- Բուդ (խոզի) սա մի անգամ էլ հիշեցնենք, որովհետև առանց սրա ձեր սեղանը խայտառակություն է։
- Հնդկահավ, եթե դուք մի փոքր ձև տված եք։
- Բադ։ Եթե դուք ահագին ձև տված եք։
- Տուշոնկա (գավյադին), որովհետև դուք սիրում եք բոցեր ու շուլուխներ։
- Խոզի գավյադին, որովհետև համ բոցեր եք սիրում, համ էլ խոզի տարի է։
- Բլինչիկ։ Որ մասնակցես «ասա որ մե՛ր բլինչիկն ամենահամովնա» համայկական մրցույթ-փառատոնին։
- Բլինչիկ սնկով։ Որովհետև դու չար կատակներ ես սիրում։
- Խավիար կարմիր։ Որովհետև ԽՍՀՄ-ում սա համարվում էր լավ սեղանի առաջին հատկանիշը։
- Խավիար սև։ 48%անոց սպառողական վարկ և դու Ամանորյա սեղանների թագավորն ես։
- Բաստուրմա։ Գնել այնքան բաստուրմա, որքան ուտում ես 5 տարվա ընթացքում։
- Սուջուխ մսային։ Բաստուրմայի ավելի համով, բայց գեշո ընկերը։
- Սուջուխ քաղցր։ Եթե ուտելուց ուշադիր նայես փորիդ, կարող ես նկատել, ոնց ես չաղանում։
- Ֆիլե։ Դե իրոք համեղա։
- Անհասկանալի սալյամի։ Որովհետև ֆիլեն առաջինն ա վերջանում։
- Ինչ-որ ձուկ։ Որը հաստատ թարմա։ Բերվելա 1 տարի առաջ Կամչատկայից ու իր վերջին 7 օրերը կանցկացնի ձեր սեղանին։
- Աղցան, մայոնեզախեղդ արած, 1-2 օրում փչացող։ Որ արկածախնդիր հյուրերը բավարարություն ստանան։
- Դոլմա։ Որովհետև դոլման մերն ա, ու թող ադրբեջանցին մռմռա։
- Պասուց դոլմա։ Որ վերջում զարմացած դեմքով թափեք ու ասեք «շատ լավն էր է, ի՞նչի չկերան»։
- Խորոված։ Եթե ֆանտազիա հեչ չունեք։
- Իշլի քուֆա։ Որովհետև Սահմանադրությունը արգելումա այս ուտեստը փորձել տարվա մյուս օրերին։
- Պանրեղեն։ Որովհետև 3 խառնած ախցաններից առաջացած գազերը հայ մարդու համար դեռ լուրջ մարտահրավեր չեն։
- Ռոկֆոր (էն բորբոսով պանիրը)։ Կա հյուր որ մտածում է «կարողա էս տարի դուրս գա՞»։ Նա անպայման կփորձի։
- Ձու։ Արի անկեղծ լինենք, առավոտը հո բուդ չես ուտելու՞։
- Կոլաներ։ Մեկա տոներից հետո գնալու եք մարզասրահ։ Պլյուս մի արկղ գնելու դեպքում ինչ-որ անորակ խաղալիք են տալիս, ԱՅՈ՛։
- Ջերմուկեղեն։ Նոր տարվա օրերին հայ մարդը պարտավոր է ընդունել միջին վիճակագրական մարդուն հասնող միներալների ու աղերի 1800%-ը։
- «Բնական» հյութ։ Որ կոլաներին առարկող հյուրին լուրջ դեմքով առաջարկեք 100% բանանի, մանգոյի, անանասի, նարնջի ու պապայայի խառնուրդ «մուլտիֆրուտ» կոչվող զանգվածը։
- Լիմոնաթ։ Նոստալգիկ հյուրերի համար։
- Խոլոդեց։ Ավանդույթները պահողների համար։
- Սուշի։ Եթե աննորմալ եք։
- Ալկոհոլ։ Ամեն տեսակից։ Շատ։ Որ հյուրի մտքով ինչ անցնի, հաղթական դեմքով, հանեք դնեք դեմը՝ ան։
- Թթու։ Դե թթուն իրոք պետքա։
- Բողկ։ Որովհետև դուք լավ մարդ եք։
- Սացիվի։ Որովհետև ձեր տատը Վրաստանից էր։
- Ձիթապտուղ։ Որ 20 հյուրերից մեկը, ով գժվումա դրա համար, զբաղմունք ունենա։
- Տղեմալի, որ թաքցնես անհաջող խոզի բդի համը։
- Անհավանական քանակի պոպոկեղեն։ Հայու գենը տարվա սպիտակուցների չափաբաժնի 65% ստանում է հենց Ամանորին։
- Խմորողեն։ Իհարկե ոչ մի հյուր այնքան երկար չի մնա, որ հասնի աղանդերին, բայց չորացած միկադոն ուրիշ է էլի։
- Միրգ։ Միրգ գնելիս պետք է հաշվարկը կատարել հետևալ բանաձևով X*2+5կգ: Որտեղ X=թե դուք ու ձեր հյուրերը ռեալ որքան միրգ կուտեք։
- Բանան (շատ), որովհետև այս տարի վերջապես վերացվեց մենաշնորհը ու բանանը սարսափելի էժանացավ։ (Ու դուք այն գնեցիք 900 դրամով):
- Չիր։ Որ մրգի էլ ավելի մեծ մասը թափեք։
- Ռուսական կոնֆետ։ Իբր թե հայկականից լավնա, որովհետև դուք մտածում եք, որ այն արտադրվելա Լեոնիդ Բրեժնևի ժամանակ ու մինչև թարմա մնացել։
- Լավաշ։ Որ հունվարի 4-ին, երբ բոլոր խանութները բաց են, ապահովված լինեք չորացած և/կամ բորբոսնած լավաշով։
- Կոկորդիլոս։ Եթե 2015թ. հուշերը դեռ վառ են։
- Խաշ։ Եթե իսան չեք։
- Բուդ (խոզի) երբեք ավելորդ չի երրորդ անգամ հիշացնել, որովհետև առանց սրա ամոթա։
Կիսվեք ձեր տառապող ընկերների հետ։
Շնորհավոր Ամանոր։
ԻԻի բաստուրման սուջուխից լավն ա…էն էլ շաատտ…բայց մնացածը վտոչկու
[…] Աղբյուր […]