Press "Enter" to skip to content

Երկիր Ծիրանիի անդամին նկարահանել են դեղձ ուտելիս (18+)

Ո՞վ է հյութեղ դեղձ վայելող առեղծվածային կինը

ԵՐԵՎԱՆ — Համացանցում այսօր հայտնվել է դեղձ ուտող կնոջ լուսանկար, որի հեղինակը ակնարկում է թե նկարում պատկերված է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներից մեկը։ Մինչ սոցցանցերի որոշ օգտատերեր պնդում են, որ լուսանկարում դեղձ անուշ անող կինը անձամբ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, «Երկիր Ծիրանիի» մամուլի ծառայությունը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել լուսանկարը։ «Դրանք շահարկումներ են, մեր կուսակցության դեմ ուղղված սև PR, ինչը հասկանալի է, որովհետև իշխանությունը գլխի է ընկել, որ հենց մեր ձեռքով է հեռանալու», — ասաց հանրային կապերի պատասխանատուն՝ հավելելով, որ դեղձ ուտելու մեջ որևէ ամոթ բան չկա, թեև նկարում Զարուհի Փոստանջյանը չի և նա ընդհանրապես դեղձ չի ուտում։

Լուսանկարի հեղինակը սպառնում է երեքշաբթի հրապարակել նկարն ամբողջությամբ եթե «Երկիր Ծիրանին» ինքնակամ չբացահայտի ճշմարտությունը լայն հանրությանը։

Լայն հանրությունը պատրաստ է ցանկացած պահի մատնվել խուճապի եթե մոտ օրերին չհետևի հստակ հերքում կամ բացատրություն։

2 Comments

  1. ELLAD ELLAD 26/06/2017

    AY QEZ BANNN .DEXTS UTEL@ HANCAGORTYTUN A??????? ET NKAROR@ KAROR A KOV A EREVI XOT A UTUM DRA HAMAR EL NKAREL A………

  2. […] ArmComedy.com-ը գրում է. ԵՐԵՎԱՆ – Համացանցում այսօր հայտնվել է դեղձ ուտող կնոջ լուսանկար, որի հեղինակը ակնարկում է թե նկարում պատկերված է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներից մեկը։ Մինչ սոցցանցերի որոշ օգտատերեր պնդում են, որ լուսանկարում դեղձ անուշ անող կինը անձամբ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, «Երկիր Ծիրանիի» մամուլի ծառայությունը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել լուսանկարը։ […]

Մեկնաբանությունները փակ են.