ԵՐԵՎԱՆ — Դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, ում «գործ տալու» ինստիտուտի մասին ելույթը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այսօր անդրադարձել է տատմորը պաշտպանողներին։ ԱԺ դահլճում պատգամավորը խստորեն դատապարտել է այն բոլոր հայազգիներին, ովքեր անկաշկանդ տատմորը սատար են կանգնում։ «Է հետո՞։ Էս ու՞ր ենք գնում, սիրելի գործընկերներ, ի՞նչու ենք դավաճանում մեր հայու գենը, մեր տեսակը։ 10 տարի առաջ ոչ ոք ռիսկ չէր անի տատմորը պաշտպանել, որովհետև լավ գիտեր տատմորը պաշտպանողը ովա։ Էսօր բացեիբաց, օրը ցերեկով Երևանի փողոցներում, մարդիկ տատմորը սատարում են, պարծենում են տատմորով, շնորհակալական խոսքեր են ասում»,- ասվում է պատգամավորի ելույթում։
Նշենք որ հարցն այնքան հակասական է, որ Հայաստանի պատմության օմբուդսմեններից և ոչ մեկը մինչ օրս չի համարձակվել պաշտպանել տատմոր իրավունքները։
Բուռն ելույթի պատճառն է Եվրամիության նոր ծրագիրը, որի նպատակն է կոտրել մանկաբարձերի հանդեպ անհիմն ատելության մշակույթը։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերով մանկաբարձերին դեռ շնորհակալ է պետք լինել։ «Եթե խորանանք, այդ մարդիկ մեզ օգնել են լույս աշխարհ գալ, ի՞նչու պետք է չարացած մնանք նրանց հանդեպ։ Ես բազմաթիվ արտակարգ մարդկանց եմ ճանաչում մինչև հիմա ջերմ հարաբերություններ են պահպանում տատմոր հետ։»,- ասել է դեսպանը։
ՀՅԴ խմբակոցության մամուլի խոսնակը նշեց, որ Անդրանիկ Կարապետյանի ելույթը չի արտահայտում ողջ կուսակցության կարծիքը, թեև հրաժարվեց հրապարակորեն պաշտպանել իր տատմորը։
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանում նույնպես աջակցում է Եվրամիության ծրագրին և մոտ օրերին կբարձրացնի տատմայրերին սատարող որևէ դրոշ։